Արդեն 33 տարի․ Ժողովուրդն ասաց «Այո»
Հայաստանի երրորդ Հանրապետությունը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշում է անկախության 33-րդ տարեդարձը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ժողովուրդը «Այո» ասաց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին արդեն երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ հանրապետություն։
33 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մի շարք խորդուբորդ ճանապարհներով է անցել։ Սակայն հավատարիմ մնալով իր ժողովրդին և պատմությանը՝ այն շարունակում է իր ճանապարհը գծել այս բարդ ժամանակներում։
Հայաստանի Հանրապետության անկախությունը յուրաքանչյուր հայի համար մեծագույն արժեք պիտի լինի։ Պատասխանատվություն վերցնենք պետությունը շենացնելու ու գիտելիքահեն դարձնելու, աշխատելու ու արարելու։ Կարևորելով հայն ու հայկականը՝ պահպանենք մեր ինքնությունը լեզվով, մշակույթով, պատմությամբ ու մեր ավանդույթներով։