
Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի ելույթ կունենա 5-րդ համարի ներքո
Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 15-ին կայանալիք «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Հայաստանը կներկայացնի Պարգը (Պարգև Վարդանյան)։ Նա ելույթ կունենա 5-րդ համարի ներքո՝ Survivor երգով։
Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները կանցկացվեն մայիսի 13-ին և 15-ին Բազելի St. Jacobshalle-ի արենայում, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 17-ին։
Հիշեցնենք, որ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունք ստացել է 2024 թվականին, երբ շվեյցարացի Նեմոն հաղթեց մրցույթում։
«Եվրատեսիլ 2025»-ին մասնակցում է 37 երկիր։ Նրանցից 31-ը կմրվեն կիսաեզրափակչում։ Մեծ եզրափակչին կհասնեն միայն 10 երկրների ներկայացուցիչներ։