
Ջենիֆեր Լոպեսը գալիս է Հայաստան
Ջենիֆեր Լոպեսն իր Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակներում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Իմ բոլոր միջազգային երկրպագուներին, ես այս ամառ մի քանի համերգներ եմ կազմակերպելու: Հրաշալի ամառ է լինելու,- գրել է Լոպեսը իր Instagram-ում:
Շրջագայությունը կմեկնարկի հուլիսի 1-ին Թուրքիայում։ Իր շրջագայության շրջանակներում Լոպեսը ելույթ կունենա Եգիպտոսում, Իսպանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ղազախստանում: Համերգների շարքը կեզրափակվի օգոստոսի 3-ին՝ Երևանում կայանալիք համերգից հետո։