ԺամանցՀայաստան

Թանկ, բայց սպասված. Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի գները Հայաստանում

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները հայտնի են։ Համերգը կկայանա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում՝ «This is Me… Now» համաշխարհային շրջագայության շրջանակում։

Երևանում կայանալիք համերգի ամենաէժան տոմսի արժեքը սկսվում է մոտ 490 եվրոյից, իսկ առավելագույնը մոտենում է 900 եվրոյին։

Ջենիֆեր Լոպեսը իր համաշխարհային շրջագայության ընթացքում ելույթ կունենա նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ղազախստանում։ Հայաստանյան համերգն առաջինն է նրա կարիերայում