
Macan-ի, A.V.G-ի և Jakone-ի համերգը մարզահամերգային համալիրում ուղեկցվել է խախտումներով
Մայիսի 16-ին սոցիալական ցանցերում մի շարք տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում են, թե ինչպես են մարդիկ մարզահամերգային համալիրում հերթ կանգնել Macan-ի, A.V.G-ի և Jakone-ի համերգին մասնակցելու համար։ Մի շարք քաղաքացիներ Amnews-ին հայտնեցին, որ իրենք տոմսեր են գնել, բայց այդպես էլ չեն կարողացել մասնակցել միջոցառմանը։ Խնդիրն այն էր, որ տոմսերը միաժամանակ մի քանի անձանց էին բաժանվել, շատերն էլ խարդախությունների զոհ էին դարձել՝ գնելով խարդախների կողմից ծրագրված տոմսեր։
Դահլիճի դռները սպասվածից ավելի շուտ են փակվել՝ մի շարք քաղաքացիների դրսում թողնելով։ Դրանից հետո քաոս է սկսվել։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ համերգի ժամանակ տեղում ծառայություն են իրականացրել շուրջ 100 ոստիկաններ։ Սարգսյանը տեղեկացրեց, որ առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ։