ԳիտությունՀայաստան

ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանները կճանաչվեն առանց լրացուցիչ փորձաքննության

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է նոր համաձայնագիր, որի արդյունքում ԵԱՏՄ երկրների գիտական աստիճանները կճանաչվեն փոխադարձաբար։ Սա նշանակում է, որ եթե գիտնականները գիտական կոչում ես ստացել ԵԱՏՄ անդամ որևէ երկրում, մյուս անդամ երկրներում կոչումը նույնպես կճանաչվի՝ առանց կրկին հաստատման կամ փորձաքննության։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին՝ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2024 թվականի մայիսին։ Այն կիրառվում է նաև նախկինում տրված գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արդեն իսկ մերժում է տրվել՝ ատենախոսության փորձաքննության հիման վրա։

Այս պահի դրությամբ ԵԱՏՄ անդամներից միայն Ղազախստանն է, որ դեռ չեն ավարտել համաձայնագրի վավերացումը։