ԺամանցՀայաստան

Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

Քաղաքացիները մի քանի ժամով կզրկվեն հեռուստացույց դիտելու և ռադիո լսելու հնարավորությունից։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 21-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը։ Պատճառն այն է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կառուցվածքների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ են իրականացվում։

Բացի այդ, մայիսի 22-ին և 23-ին, ժամը 15:00-ից մինչև 16:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի նաև FM ռադիոալիքների հեռարձակումը։

Ընկերությունն ընդգծում է, որ իրականացվող աշխատանքները բացառապես տեխնիկական բնույթ ունեն և միտված են հեռուստաաշտարակի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հաղորդիչ համակարգերի անխափան գործունեության ապահովմանը։

Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգը կարդիականացվի։

Նշենք նաև, որ 2019 թվականաին Երևանի ավագանու որոշմամբ՝ Նորքի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգն անհատույց հանձնվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությանը, որն էլ զբաղվում է աշտարակի նոր լուսավորության հարցով: