ԺամանցՀայաստան

Կովկասյան ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու անտառներ

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներում բնություն է վերադարձվել 9 կովկասյան ազնվացեղ եղջերու։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Վերադարձվող կենդանիները նախապես նախապատրաստվել են վայրի բնության պայմաններին՝ մասնագետների հսկողության և խնամքի ներքո։

Եղջերուների վերաբնակեցումը կատարվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի համագործակցությամբ իրականացվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2013 թվականին։

Սակայն այս տարի առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերաբնակեցվել են Լոռու բնաշխարհում, որտեղ պատմականորեն լայն տարածում են ունեցել։

Մինչ օրս ծրագրի շրջանակում Դիլիջանի անտառներում բնություն են վերադարձվել 13 ազնվացեղ եղջերու, իսկ այս տարվա տեղափոխությունն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ ծրագիրը տարածվել է Լոռու բնաշխարհ։ Այս տարածքում ազնվացեղ եղջերուները ժամանակին լայն տարածում են ունեցել։

Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվել էր նաև 2024 թվականի սեպտեմբերի 13-ին բնության հատուկ պահպանվող տարածքների օրը։ Բաց էր թողնվել 10 առանձնյակ։