
Այս գիշեր սպասվում է Պերսեիդների առատ աստղաթափ
Օգոստոսի 12-ից 13-ի գիշերը, Հայաստանում սպասվում է Պերսեիդների առատ աստղաթափ կամ, ինչպես ավելի հայտնի է «աստղաթափ» և «աստղային անձրև»։ Այսպես կոչված «ընկնող աստղերը» իրականում ոչ մի կապ չունեն աստղերի հետ։ Դրանք տիեզերական քարերի կամ փոշու փոքրիկ կտորներ են, որ մեծ արագությամբ մտնում են Երկրի մթնոլորտ։ Մթնոլորտի հետ շփման պատճառով շիկանում են և այրվում՝ թողնելով լույսի այն պայծառ հետքը, որը մենք տեսնում ենք։
Այս կտորները կոչվում են ասուպներ։ Իսկ երբ Երկիրն անցնում է տիեզերական քարերի ու փոշու ամպի միջով, դրանք հարյուրներով ընկնում են Երկրի վրա՝ առաջացնելով աստղաթափի երևույթը։ Իսկ այդ փոշու ամպը առաջացել է Երկրի մոտով անցնող գիսավորից։
Փոշու ամպերը մի քանիսին են և դրանց միջով Երկիրը կարող է անցնել ընդհուպ մինչև 1 ամսում։ Պերսեիդները տևում են հուլիսի կեսից մինչև օգոստոսի վերջ, ամենաշատը երևալով օգոստոսի 2-րդ շաբաթվա ընթացքում, երբ մենք գտնվում ենք այդ փոշու ամպի մեջտեղում։
Աստղաթափի՝ ասուպային հոսքի ժամանակ կարող եք ժամում տեսնել 50-100 կամ ավելի ասուպ։
Պերսեիդների հոսքը, որը սկսվել է հուլիսի կեսերից, կհասնա իր ամենաբարձր ակտիվությանը օգոստոսի 12-ից 13-ի գիշերը։ Այս երևույթը տևում է մոտ մեկ ամիս՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջ, սակայն աստղաթափի գագաթնակետը պայմանավորված է փոշու ամպի կենտրոնական հատվածով Երկրի անցումով:
Բյուրականի աստղադիտարանի մասնագետները խորհուրդ են տալիս դիտել այս տիեզերական հրաշքը քաղաքի մեծ լույսերից հեռու՝ գյուղական կամ բարձրադիր վայրերում, որտեղ լուսավորությունը նվազագույն է: