Հայտնի է, թե որն է 2026 թվականի գույնը
Մեզանից շատերն են ամանորյա հագուստ գնելիս ուշադրություն դարձնում «տարվա գույնին»։ Տարվա մեկ միասնական «գույն» գոյություն չունի։ Դրա փոխարեն մի քանի ընկերություններ, ինչպիսիք են Benjamin Moore-ը, Sherwin-Williams-ը և Pantone-ը, հայտարարում են իրենց անհատական գույնը։ Պանտոն գույնի ինստիտուտը հայտարարել է, որ 2026 թվականի գույնը սպիտակի նուրբ երանգն է, որը ստացել է «ամպային պարուհի» (Cloud Dancer) անունը։
Ինստիտուտը նշում է, որ այդ գույնը «թեթև, հավասարակշռված սպիտակն է, որը հաղորդում է հանգստության և խաղաղության զգացում»։ Գույնը նոր սկիզբ է խորհրդանշում։ Այն ընտրվել է կյանքի խառնաշփոթներին հակադրվելու և հանգստացնող ազդեցություն թողնելու համար։
«Ամպային պարուհին» խորհրդանշում է լռություն, մտածվածություն և ներքին հավասարակշռություն։ Ինստիտուտի փոխնախագահը հարցազրույցի ժամանակ նշել է, որ տարվա գույնը ընտրելու ժամանակ հաշվի են առնվում մշակութային, քաղաքական և նորաձևության միտումները։ Գույնի անունը ևս կարևոր է, քանի որ այն անմիջապես պատկերացում է տալիս դրա նշանակության մասին։
Բացի սպիտակից, նորաձևության և դիզայնի աշխարհում առանձանցնում են նաև մեղմ կանաչ երանգը, որն ընդգծում է էկոլոգիական միտումը, ինչպես նաև կապույտ-կանաչ երանգը, որը հարմար է ինտերիերում և նորաձևության մեջ։
Տարվա գույներ են համարվում նաև փափուկ վարդագույն և մեղմ կարմրավուն երանգները, բեժը և այլն։
