ՀայաստանՍնունդ

Հայաստանում սուրճը թանկացել է, կարտոֆիլը՝ էժանացել

Հայաստանում սպառողական շուկայում գներն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել են 3.6 տոկոսով, իսկ հուլիսի համեմատ՝ 0.2 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

Ամենամեծ թանկացումն արձանագրվել է ձկան և ծովամթերքի շուկայում․ գներն աճել են մոտ 21 տոկոսով։ Սուրճը ևս զգալիորեն թանկացել է՝ 13.5 տոկոսով։ Կարագը դարձել է 12.8 տոկոս ավելի թանկ, մրգերը՝ շուրջ 11.6 տոկոս։

Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են․ օրինակ՝ ձուն էժանացել է 5.8 տոկոսով, կարտոֆիլը՝ 8.7 տոկոսով, շաքարավազը՝ 7.5 տոկոսով։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ընդհանուր գներն աճել են 4.9 տոկոսով, սակայն հուլիսի համեմատ գրեթե փոփոխություն չի գրանցվել։ Մսի գները բարձրացել են 3.4 տոկոսով, հացը՝ 5.1 տոկոսով, մակարոնեղենը՝ 6.1 տոկոսով։

Ալկոհոլային խմիչքներն էլ օգոստոսին թանկացել են 4.2 տոկոսով։