Կասեցվել է «Արմավիր Գարդեն» հանրային սննդի գործունեությունը
Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտից նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել մանրէաբանական շեղումներ։
«Թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակներում հայտնաբերվել են մանրէներ, որոնք չեն համապատասխանում նորմերին։
«Հավով աղցան»-ում հայտնաբերվել են նաև ախտածին սալմոնելաներ։
Սալմոնելան բակտերիա է, որը կարող է մարդուն հիվանդացնել։ Հիմնականում հայտնաբերվում է վատ տաքացված կամ ոչ ճիշտ պահված մսում, ձվի կամ կաթի արտադրանքներում, ինչպես նաև պատրաստի սննդում, որը մանրէազերծված չէ։
Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին 12 քաղաքացի ընդունվել էին հիվանդանոց՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ։
Սեպտեմբերի 9-ից, Տեսչական մարմնի որոշմամբ, «Արմավիր Գարդեն»-ի գործունեությունը կասեցված է, մինչև խախտումները շտկվեն։
