
Կասեցվել է «Բիալկա» ՍՊԸ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ստուգման ընթացքում վերցված նմուշները հանձնարարվել են լաբորատոր փորձաքննության։
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Լոռի» 50 տոկոս պանրի նմուշը, որը արտադրված է 2025 թվականի հուլիսի 14-ին, չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրանքի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Տեսչական մարմինը արտադրողին պարտավորեցրել է արգելել տվյալ խմբաքանակի իրացումը, հետ կանչել այն շուկայից, ոչնչացնել կամ օգտահանել ապրանքը և ապահովել արտադրանքի համապատասխանությունը սահմանված նորմերին։ Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ընկերությանը սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։