Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի արձանը
Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի արձանը։ Այն քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակն է: Կիսանդրին կտեղադրվի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Միսաք Մանուշյանի անվան պուրակում:
Ընդահնուր առմամբ՝ կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ։ Ժյուրիի ընտրությամբ՝ հաղթող է ճանաչվել Բաբայանի քանդակը՝ հավաքելով 10 ձայն։ Երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը: Մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ:
Պուրակը գտնվում է Մաշտոցի պուրակի նախկին տեղում։ Այն գտնվում է Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում։ Պուրակը Միսաք Մանուշյանի անունով է դարձել 2014 թվականի մայիսի 13-ին։ Այդ ժամանակ բախումներ էին եղել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները պահանջել էին այլ պուրակ անվանակոչել Մանուշյանի անունով, և Մաշտոցի պողոտայի անունը անփոփոխ թողնել որպես քաղաքացիական պայքարի խորհրդանիշ:
Միսաք Մանուշյանի անվան պուրակ նաև Փարիզում կա: