ՀայաստանՍնունդ

Երևանում հանրային սննդի արտադրությունը կասեցվել մանրէների հայտնաբերման պատճառով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որը գտնվում է Ա. Ահարոնյանի փողոցում։ Ստուգման ընթացքում կատարվել է ապրանքատեսակների նմուշառում և դրանք ուղարկվել լաբորատոր հետազոտության։

Փորձաքննության արդյունքներով՝ խոզի և հավի շաուրմայի, ինչպես նաև մայոնեզի նմուշներում հայտնաբերվել են մանրէներ, այդ թվում՝ S.aureus և սալմոնելաներ, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Արտադրությունը կասեցվել է, սահմանվել են ժամկետներ խախտումները վերացնելու համար։

Սեդա Մարտոյան