ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգումներ են իրականացրել Նորագավիթում գտնվող անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել են սանիտարահիգիենիկ խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ։ Պարզվել է, որ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ և հեշտ լվացվող նյութերից, ինչը դժվարացրել է պատշաճ ախտահանումը, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, իսկ արտադրական շինությունների դռները չունեին հարթ մակերես և պատրաստված չէին չներծծվող նյութերից, ինչը կարող էր նպաստել արտադրանքի աղտոտմանը։

Հետազոտության արդյունքներով հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ խախտումները վերացնելու համար սահմանվել է հստակ ժամկետ։

Սեդա Մարտոյան