ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության մի մասը։ Կասեցվել է «պելմեններ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին արտադրված «պելմենների» նմուշում հայտնաբերվել են սալմոնելա, իսկ նույն օրը արտադրված «տավարի քաբաբում»՝ սալմոնելա և աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Այս ցուցանիշները չեն համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Տեսչական մարմինը տնտեսվարողին պարտավորեցրել է արգելել վտանգավոր խմբաքանակների իրացումը, շուկայից հետ կանչել արտադրանքը և կազմակերպել դրա ոչնչացումը կամ օգտահանումը։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով