
Ինչպե՞ս են Երևանում խանութները պատրաստվել Մեծ Պահքին
Մեծ պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Զատիկի տոնի նախօրե։ Այդ շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Մեծ պահքի համար Երևանի որոշ սուպերմարկետներում առանձնացվել է սննդամթերքի առանձին բաժին, որը կարելի է օգտագործել այդ շրջանում, իսկ որոշ սուպերմարկետներում փոփոխություններ չեն եղել։
Amnews-ը մշտադիտարկում է իրականացրել Երևանի մի քանի սուպերմարկետներում, պարզելու համար, թե մայրաքաղաքը ինչքանով էր պատրաստ Մեծ պահքին։
Նոր Զովք, Էվրիկա, MG սուպերմարկետներում ոչինչ չէր փոխվել։ Աշխատակիցները մեզ ասացին, որ Պահքի համար առանձին բաժիններ չունեն, բայց որոշ ապրանքներն կան խանութում, որոնք կարելի է օգտագործել։
Դրան հակառակ՝ Yerevan City և SAS սուպերմարկետներում և Գուրմենիա Գաստրոմարկետում ցուցանակների վրա առանձնացված էր Մեծ Պահքի սննդամթերք։ Ընդ որում՝ Yerevan City սուպերմարկետում ընտրության հնարավորությունը ավելի լայն էր։
Իսկ ի՞նչ է կարելի ուտել պահքի շրջանում։ Բացի մսեղենից, կաթնեղենից, ձկնեղենից, ձվից թույլատրվում է ուտել ամեն ինչ։ Խորհուրդ է տրվում ուտել ավելի շատ լոբազգիներ, հացահատիկային սնունդ և բանջարեղեն, այդ թվում` ջերմային մշակման։
Կարելի է օգտագործել նաև միրգ, ընդեղեն, չրեղեն, չչարաշահել չրեղենը շաքարավազի բարձր պարունակության պատճառով։ Կարելի է նաև ուտել շոկոլադ, սակայն ցանկալի է դառը, քանի որ այն ունի բացառապես բուսական բաղադրիչներ` կակաո, կակաոյի յուղ, ջուր, շաքարավազ։