ՀայաստանՍնունդ

«Էլիտ Շանթ» ապրանքանիշի պաղպաղակներում հայտնաբերվել են խախտումներ

«Էլիտ Շանթ» ապրանքանիշի մի քանի պաղպաղակներում հայտնաբերվել են խնդիրներ։

Մասնավորապես, այդ պաղպաղակներում կա կաթնայուղի քանակի խախտում և որոշ վնասակար մանրէներ։

Խոսքը վերաբերում է հետևյալ տեսակներին՝ «Մաշա և արջը», «ICE HOUSE» վանիլային, «Ֆանտազիա» վանիլային և «SQUIRREL» վանիլային։ Այս արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, և պահանջվել է դուրս բերել դրանք վաճառքից՝ հետագայում ոչնչացնելու համար։

Մյուս կողմից, «Մարիաննա» ընկերության պաղպաղակներում որակի հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել։

Նշենք նաև, որ «Կուտ» ընկերությունն այս պահին պաղպաղակ չի արտադրում։

Սեդա Մարտոյան