ՀայաստանՍնունդ

Կաթնամթերքի նոր կանոնները խախտվում են. ի՞նչ պիտի իմանա սպառողը

Կաթնամթերքի վաճառքի արդեն մոտ 2 ամիս գործող նոր կարգն իրականացվում է խախտումներով։ Մեծ և փոքր խանութների դարակաշարերում դեռևս առանձնացված չեն առանց և կաթնայուղի փոխարինիչով կաթնամթերքը:

Սննդամթերքի վարչության պետի պարտականությունները կատարող Մարիաննա Խաչատրյանն անձամբ է նշում, որ շատ տեղերում փակցված չեն, դարակաշարերը գունային ապահովված չեն կամ սխալ են ներկայացված, կամ բացակայում են պիտակները։ Շատ դեպքերում էլ պիտակների գրառումները չեն համապատասխանում օրենքով սահմանված գրառմամբ։ 

Ըստ նոր կարգի՝ կանաչ դարակաշարում պետք է տեղադրվի առանց կաթնային յուղի փոխարինիչի կաթնամթերք, իսկ նարնջագույն դարակաշարում` կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ։ Ավելին, կանաչ դարակաշարերի տեսանելի մասում պետք է փակցված լինի տեղեկատվական պիտակ հետևյալ գրառմամբ՝ «առանց կաթնային յուղի, կաթնային ճարպի փոխարինիչով»։ Իսկ նարնջագույն դարակաշարերի տեսանելի մասում պետք է ներկայացված լինի պիտակ հետևյալ գրառմամբ՝ «պարունակում է կաթնային յուղ, յուղի կաթնային ճարպի փոխարինիչ»։

Օրենքը սահմանում է նաև ոչ պարտադիր կարգ։ Տնտեսավարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հորդորում է սպառողներին կաթնամթերք գնելիս անպայման ուշադրություն դարձնել դարակաշարի գույներին, թերություն արձանագրելու դեպքում բարձրաձայնել խնդրի մասին։