
Խանութում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ
Երևանի Ներքին Շենգավիթում գործող «Ինեսսա» սուպերմարկետում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց և պիտանիության կամ արտադրման ժամկետներով չնշված սննդամթերքներ:
Եղել են «Ազովսկայա» և «Գանձասար» ապրանքանիշերի կոզինախներ, որոնցից մի մասը արտադրված է 2024 թվականի հոկտեմբերին և սպառման ժամկետը արդեն անցել է, ինչպես նաև «Կովկասյան» և «Բիելլա» ապրանքանիշերի երշիկներ՝ տարբեր պահման ժամկետներով:
Հայտնաբերվել է նաև տավարի արգանակ, որը արտադրվել է դեռևս 2023 թվականի հունիսին, ջերկի «Pork Bakon» և «Магги болонез», որոնք նույնպես սպառման ժամկետը գերազանցել են կամ նշված չեն եղել:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ մարգարինի, պահածոյացված կանաչ ոլոռների և մարմելադի փաթեթների վրա նշված չեն եղել արտադրության և օգտագործման ժամկետները։
Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ «Ինեսսա» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր՝ նշված ապրանքները շուկայից հետ կանչելու, իրացումը արգելելու և տեղում ոչնչացնելու մասին։
Տնտեսավարողը ենթարկվելու է նաև վարչական պատասխանատվության։