ՀայաստանՊատահար

«Temu» օնլայն առևտրի հարթակում տվյալների արտահոսք է եղել

Անվտանգության փորձագետ Լևոն Իսաջանյանը հայտնել է, որ չինական «Temu» առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ 87 միլիոն հաճախորդի տվյալներ են արտահոսել։ Դրանց մեջ եղել են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներ՝ օգտանուն, մեյլի հասցե, հեռախոսահամար, ինչպես նաև որոշ գաղտնագրված տվյալներ։ Փորձագետը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել։ Նա կայքից օգտվողներին խորհուրդ է տվել փոխել գաղտնաբառը․

Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը նույնպես անդրադարձել է այդ խնդրին և մի քանի խորհուրդներ տվել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար․

Մասնագետները նշել են, որ նման կայքերից օգտվելը ու ամեն տեղ անձնական տվյալներ լրացնելը կարող են նման խնդիրների պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով կարևոր է ուշադիր լինել անձնական տվյալները այս կամ այն կայքում հրապարակելիս։