ՀայաստանՔաղաքականություն

Բաքուն հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիր այս պահին համաձայնեցված կետերով

Ադրբեջանը անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը ներկայումս համաձայնեցված կետերով, սրա մասին Report-ին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Սեպտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվում է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի պատրաստակամ է առաջիկա հնարավոր ժամկետներում ստորագրել պայմանագրի համաձայնեցված կետերը։

Սեպտեմբերի 14-ին էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ըստ TACC գործակալության, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով