Սուրեն Պապիկյանը ընդունել է Կիպրոսի Պաշտպանության նախարարին
Սեպտեմբերի 25-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան եկած Կիպրոսի Պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Տեղում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության, ինչպես նաև անվտանգային հարցեր։
Թեև պաշտպանության ոլորտում Հայաստան — Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչել։ Հայ — կիպրական համագործակցությունն ուղղված է 2 երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը՝ մեր երկրների անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելու նպատակով, — ասել է Պապիկյանը։
Պատմական անդարադարձ է կատարել երկու երկրների պատմական անցյալին և նշել, որ Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։ Նա կարևորել է նաև Հայաստան — Կիպրոս — Հունաստան եռակողմ համագործակցությունը:
Վասիլիս Պալմասը խոսել է Կիպրոսի անվտանգային խնդիրներից և նշել, որ Թուրքիան օգտագործում է ապօրինի ներգաղթը՝ Կիպրոսին ճնշելու համար։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Միակողմանի գործողությունները, որոնք խախտում են միջազգային և ինքնիշխան իրավունքները, էլ ավելի են վատթարացնում իրավիճակը և խարխլում խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։ Կիպրոսը հաստատակամորեն աջակցում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորումը, — նշել է Վասիլիս Պալմասը։
Հանդիպումից հետո Պալմասը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանք մատուցելու զոհերի հիշատակին։