ՀայաստանՍպորտ

Էլինա Ավանեսյանը Պեկինի թենիսի մրցաշարի հաջորդ փուլում է

Աշխարհի 47-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Չինաստանի Պեկին քաղաքում ընթացող թենիսի մրցաշարում։ Առաջին տուրում նա 6։2, 7։5 հաշվով հաղթել է ամերիկացի թենիսիստուհի Էմինա Բեկթասին։ Ընդհանուր խաղը տևել է 1 ժամ 28 րոպե։

Պեկինում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում հայ թենիսիստուհին կմրցակցի ԱՄՆ-ն ներկայացնող Քերոլայն Դոլհեյդի դեմ։

Էլինա Ավանեսյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի դրոշի տակ։ 2024 թվականի օգոստոսին նա ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն և հայտնել թենիսի մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու մասին իր որոշումը։

Սաթենիկ Ավետիսյան