Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 18-ամյա Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում գրավել է առաջին հորիզոնականը։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճել փոքր ոսկե մեդալ։
Նշենք, որ ավելի վաղ Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Աննա Ամրոյանը (76 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։