ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Biella» ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Biella» ապրանքանիշով «Տավարի կոտլետ» արտադրատեսակի արտադրությունը։ Արտադրանքը պատկանում է Երևանի Քոչինյան փողոցում գործող «Նատֆուդ» ՓԲԸ-ին։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և սալմոնելլա, ինչը խիստ խախտում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները։

Ընկերությանը տրվել է հրահանգ՝ դադարեցնել տվյալ խմբաքանակի իրացումը, շուկայից հետ կանչել արտադրանքը, այն ոչնչացնել կամ օգտահանել։ Բացի այդ, տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու և արտադրությունը կարգի բերելու համար։

Հիշեցնենք, որ «Նատֆուդ»-ի մնացած արտադրատեսակների արտադրությունը չի կասեցվել։ Խոսքը վերաբերում է բացառապես 2025 թ. հուլիսի 2-ին արտադրված «Biella» տավարի կոտլետին։

Սեդա Մարտոյան