
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը սանիտարական խախտումների պատճառով
Երևանի Գուրգեն Մահարի փողոցում գործող «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ։ Դրա պատճառով ընկերության արտադրական գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Ստուգումների ընթացքում պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է պայմաններում, որոնք չեն բավարարում սննդամթերքի անվտանգության նվազագույն նորմերին։
Մասնավորապես՝ պանիրների հասունացման սրահի պատերը եղել են վնասված և վերանորոգման կարիք ունեցող։ Առաստաղները պատրաստված են եղել ոչ անջրանցիկ և լվացվող նյութերից, իսկ դրանց մակերեսներին նկատվել են բորբոսի հետքեր։ Արտադրությունում օգտագործվող մետաղական տարաները կոռոզիայի ենթարկված են եղել, իսկ սարքավորումները չեն անցել պատշաճ մաքրման և ախտահանման գործընթաց։ Բացի այդ, հայտնաբերվել է տակդիր, որը պատրաստված է եղել հիգենիայի պահանջներին չհամապատասխանող նյութից։
Տեղում սահմանվել են հստակ ժամկետներ՝ իրավիճակը շտկելու և արտադրությունը միայն համապատասխան պայմաններում վերագործարկելու համար։