ՀայաստանՍնունդ

Կաթնամթերքի մեջ աղիքային ցուպիկի մանրէներ են հայտնաբերվել

Սյունիքի մարզի Կապանի «Մարիլա» ընկերության կաթնամթերքի արտադրամասում վերջերս իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։ Օգոստոսի 14-ին պատրաստված «Թթվասեր» արտադրատեսակը լաբորատոր հետազոտության արդյունքներով ցույց է տվել աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայություն, ինչը չի համապատասխանում անվտանգության պահանջներին։

Արդյունքում արտադրության այդ արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, իսկ շուկայում արդեն հայտնված խմբաքանակները հետ կանչվել կամ ոչնչացվել են։

Հարկ է նշել, որ Մարիլայի 180մլ տարողությամբ «Թթվասեր 20%»-ը խանութներում վաճառվում է 440 դրամով։ Սննդամթերքում Աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը կարող է առաջացնել որովայնի ցավ, փորլուծություն, փսխում, ջրազրկում և թուլություն: Երեխաները, տարեցները և թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ առավել զգայուն են: