Անորակ քաղցկեղի դեղեր՝ նախարարության թույլտվությամբ․ «Հետք»
Բրիտանական հետաքննությունը բացահայտել է, որ Հնդկաստանում արտադրված մի շարք քաղցկեղի դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի չափանիշներին, հասել են ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Հայաստան։ Դրանք ներմուծվել են Առողջապահության նախարարության թույլտվությամբ։
Բրիտանական «The Bureau of Investigative Journalism»-ի 2025 թվականի հետաքննությունը ցույց է տվել, որ քիմիաթերապիայի համար նախատեսված 189 փորձանմուշներից մոտ 20 տոկոսը չի համապատասխանում որակական պահանջներին։
Նշված դեղերը համեմատաբար էժան են․ օրինակ՝ Doxobyra-ի մեկ սրվակը Հնդկաստանում արժե մոտ 1000 դրամ, մինչդեռ Հայաստանում գրանցված եվրոպական արտադրության դեղամիջոցը 10 անգամ ավելի թանկ է։
«Վիոլետա ֆարմ»-ը կապված է «Վիոլետա բժշկական կենտրոնի» հետ, որը նախկինում նույնպես ներգրավված էր անորակ դեղերի ներմուծման պատմության մեջ։
2023-ի՝ կրկին անորակ դեղեր էր ներմուծելու դեպքից հետո էլ պարզվել էր, որ դեղամիջոցների մի մասը ոչնչացվել է, իսկ մյուսի ճակատագիրն անհայտ է մնացել։
Լրագրողների հարցումներին ընկերությունը չի պատասխանել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այն ճանաչվել է սնանկ 2025 թվականի սեպտեմբերին։
Խմբագրական
