ԱռողջությունՀայաստան

Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթները

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի համար, մասնավորապես ճառագայթները կարող են առաջացնել բշտիկներ, այտուցվածություն, քոր ընդհուպ մինչև քաղծկեղի որոշ տեսակներ։

Հիվանդության վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգենիայի բաժնի պետ Ռուբեն Գրիրգորյանը հորդրում է օրվա շոգ ժամերին հատկապես ժամը 11։00-ից 17։00 տանը մնալ և չգտնվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո։

Կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Անհրաժեշտ է կրել լայնեզր գլխարկներ, բաց գույնի երկարաթև հագուստ։ Բարձր ջերմաստիճանի ժամանակ պետք է շատ օգտագործել նաև հողուկներ։

Հունիս ամսին ոլտրամանուշակագույն ճառագայթները ավելի բարձր ցուցանիշներ են ունենում՝ ելնելով արեգակի բարձր դիրքից։ Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը նշում է, որ դեռևս ցուցանիշների բարձրացում չի նկատվել։

Տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ միջին մակարդակի ճառագայթումը երկարատև ազդեցության դեպքում կարող է վնաս հասցնել մաշկին և առողջությանը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում ռիսկային գոտում են գտնվում երեխաները, հղիները և տարեցները։

Սեդա Մարտոյան