
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքը
Հունիսի 3-ին երկրում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման լաբորատոր հաստատված մեկ դեպք։
Հիվանդությունը վիրուսային բնույթ ունի և տարածվում է հիմնականում մոծակների միջոցով։ Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։
Վարակվածների մոտ կարող են դիտվել թեթև ախտանշաններ՝ գլխացավ, մկանային և հոդացավեր, ցան, գլխապտույտ։ Ծանր ընթացքի դեպքում հնարավոր են նաև նյարդային համակարգի խանգարումներ՝ մենինգիտ, էնցեֆալիտ և այլ բարդություններ։
Մասնագետները հորդորում են խուսափել մոծակների խայթից՝ հատկապես երեկոյան ժամերին՝ օգտագործելով պաշտպանիչ միջոցներ։