ԻրավականՀայաստանՊատահար

Քաշքշոց և ծեծկռտուք Արթիկի քրեակատարողական հիմնարկում

Հոկտեմբերի 24-ին Արթիկի քրեակատարողական հիմնարկում հինգ դատապարտյալ խոչընդոտել են հիմնարկի բնականոն աշխատանքը՝ բռնության ենթարկելով անվտանգության աշխատակիցներին։

Պատիժը կրող Ա․Տ․-ն, Հ․Թ․-ն, Ա․Գ․-ն, Տ․Ղ-ն և Ա․Հ․-ն զբոսանքի ժամանակ չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջին։ Նրանք սկսել են քաշքշել, անկանոն հարվածներ հասցնել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել հիմնարկի անվտանգության աշխատակիցների հասցեին՝ դուրս հանելով նրանց։

Մասնավորապես, Հ․Թ․-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել հերթապահ խմբի պատասխանատու, արդարադատության կապիտան Վ․Բ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փաստի առթիվ հոկտեմբերի 25-ին Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 454 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հանցագործության արդյունքում հիմնարկի բնականոն աշխատանքը խաթարվել է, և դեպքը քննվում է իրավապահ մարմինների կողմից։