Գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում թերլիցքավորման դեպք է արձանագրվել ճնշասեղմված բնական այրվող գազի (ԱԳԼՃԿ) մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։
Ստուգումն իրականացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող լցակայանում։
Հայտնաբերված իրավախախտման համար «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 684 098 ՀՀ դրամի չափով տուգանքի։
Լցակայանում մեկ ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ պաստառ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով։
