ԻրավականՀայաստան

Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը առողջական վիճակի հետ կապված փորձաքննությունից հետո տեղափոխվել է Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու նպատակով։

Փոստանջյանի խոսքով՝ բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ, իսկ ՔԿՀ-ում բժիշկ չկա. բուժքույր է միայն։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրի համայնքի ղեկավարը և համայնքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել։

Ղուկասյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Մարինա Գրիգորյան