ԻրավականՀայաստան

Սամվել Կարապետանը կրկին տանն է

Դատարանի որոշումից հետո Սամվել Կարապետյանը դուրս է բերվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել բնակության վայր։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին աջակիցներ, որոնք Կարապետյանի ժամանման պահին ծափահարել և վանկարկել են նրա անունը։

Կարապետյանը մեքենայից դուրս գալուց հետո ձեռքով ողջունել է հավաքվածներին և մտել տուն։ Իրավապահները նրան ուղեկցել են բնակարան, իսկ ավելի վաղ բնակության վայր են ժամանել նաև արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության աշխատակիցները։

Նշվում է, որ օրենքով սահմանված կարգով սահմանափակված է Կարապետյանի հետ հաղորդակցումը։

Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ հայտնել էր, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, և նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 17-ին մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։