ԻրավականՀայաստան

Քննչական գործողություններ՝ Հայկ Դեմոյանի բնակարանում

Այս պահին քննչական մարմինները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարանում իրականացնում են խուզարկություն։ Ըստ Դեմոյանի՝ գործողություններն իրականացվում են իր՝ տանը բացակայելու պայմաններում։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ խուզարկությունը կատարվում է քրեական վարույթի շրջանակում՝ հետաքննության նպատակով։

Երեկ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում էր արել՝ նշելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դատարան դիմել ընդդեմ Հայկ Դեմոյանի՝ հերքելու համար իր հասցեին տարածված զրպարտիչ տեղեկությունները։

Դեմոյանը նախկինում գրառումներում քննադատել էր նաև ԿԳՄՍ նախարարության գործունեությունը՝ խոսելով «կոռուպցիոն ռիսկեր պարունակող» որոշումների, վատորակ դասագրքերի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ կապված գործընթացների մասին։

Մարինա Գրիգորյան