ԻրավականՀայաստան

Պարեկային ծառայությունը հայտնաբերել է անկանոն վարած վարորդներին

Այս օրերին ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել է մի շարք վարորդների, ովքեր վարել են՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են «Վազ-2114» մակնիշի ավտոմեքենա, որը Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին վարել է անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Իջևան քաղաքում ևս մեկ վարորդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է անկանոն, որի արդյունքում Տավուշի մարզի պարեկները տեղափոխել են այն հատուկ պահպանվող տարածք։

Երևանի պարեկները մայրաքաղաքի Ռուբինյանց և Չարենցի փողոցներում հայտնաբերել են «Մերսեդես» և «Վազ-2107» մակնիշի մեքենաները, որոնք երթևեկել են հանդիպակաց գոտիով։

Մեկ այլ վարորդ «ԲՄՎ» մեքենան վարել է Սևանա լճի սառած մակերեսին՝ վտանգելով իր կյանքը։

Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Մարինա Գրիգորյան