ԱշխարհԻրավական

Ռուսաստանը պահանջում է բռնագանձել գործարար Վիգեն Սարգսյանի ունեցվածքը

Կրասնոդարի դատախազությունը դատարան է դիմել՝ պահանջելով պետության օգտին բռնագանձել Կրասնոդարի երկրամասային դատարանի նախկին փոխնախագահ Իգոր Նիկոլայչուկի, ինչպես նաև գործարար Վիգեն Սարգսյանի և այլ անձանց գույքը։

Ըստ դատախազի՝ խոսքը վերաբերում է գույքի և ակտիվների բռնագանձմանը, որոնք ձեռք են բերվել կամ օգտագործվել օրենքի խախտմամբ։

Վիգեն Սարգսյանը Կրասնոդարի հայտնի գործարարներից է։ Նա Կրասնոդարի Crown Plaza հյուրանոցի սեփականատերն է։ Սարգսյանի մասնակցությամբ կառուցվել են նաև Սոչիում գտնվող «Մորսկայա սիմֆոնիա» բնակելի համալիրը և այլ շինարարական նախագծեր։

Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Վիգեն Սարգսյանը պատկանում էր նաև Կրասնոդարի մերձակայքում գործող «Տեպլիչնի» ագրոկոմբինատը, սակայն վերջինիս բաժնետոմսերը դատախազության հայցով բռնագանձվել են հօգուտ Ռուսաստանի։

Բացի այդ՝ 2025 թվականի հունիսին դատարանը Վիգեն Սարգսյանից պետության օգտին բռնագանձել է 6.1 միլիարդ ռուբլի՝ որպես փոխհատուցում Սոչիում հողատարածքների ապօրինի օգտագործման և դրանց վրա բնակելի կառուցապատման հետևանքով պատճառված վնասի համար։

Քննության համաձայն՝ 2018 թվականին Վիգեն Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը նաև ապօրինի կերպով ձեռք է բերել դաշնային սեփականություն հանդիսացող հողամասի երկարաժամկետ վարձակալության իրավունք։

Մարինա Գրիգորյան