ԻրավականՀայաստան

Դատարանը մեկ ամսով երկարաձգեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը

Դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու վերաբերյալ։

Դատարանը որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարաձգել մեկ ամիս ժամկետով։

Միաժամանակ վերացվում են Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափակումները։

Հիշեցնենք, որ նա կալանավորված է հոկտեմբերի 16-ից՝ երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը ևս երկու անգամ երկարաձգվել է։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, ինչպես նաև հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունների օգտագործմամբ։

Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչվել կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադե) և Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ)։

Մարինա Գրիգորյան