Կեղծ օղի պատրաստող տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության փոխանցմամբ՝ Վաղարշապատի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին բացահայտել են կեղծ օղու պատրաստման հերթական դեպքը։
Էջմիածնի 64-ամյա բնակիչը ալկոհոլային կեղծ խմիչք է պատրաստել և իրացրել: Վաղարշապատի համայնքային ոստիկանները զննել են քաղաքացու տունը: Կատարված զննության ընթացքում նկուղում հայտնաբերվել են 27 շիշ կեղծ օղի և դատարկ շշեր:
Նշված փաստի առթիվ սկսվել է քրեական վարույթ: 64-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել է նախաքննական մարմնին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եղվարդի խճուղում ստուգման նպատակով կանգնեցված ավտոմեքենայից հայտնաբերվել էր 6 արկղ օղի՝ առանց ակցիզային պիտակի։
