ԻրավականՀայաստան

Որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը. նա հունվարի 30-ից տուն չի վերադարձել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թ. ծնված Լաուրա Խնկիկյանը:

Ըստ ստացված հաղորդման՝ դեռահասը հունվարի 30-ին դուրս է եկել Հրաչյա Ներսիսյան փողոցում գտնվող դպրոցից և չի վերադարձել տուն:

Լաուրա Խնկիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։