Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը գտնվել է
Այսօր Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու վերաբերյալ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նա գտնվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունից։
Դեպքի առնչությամբ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Էլեն Բեջանյան
