Բացահայտվել է միջազգային կիբերհանցագործության խոշոր դեպք
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ շարունակվում է նախաքննությունը՝ անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ:
Կազմակերպության անդամները գործարկել են բարձր տոկոսով շահութաբերություն առաջարկող կայքեր և հարթակներ, ինչպես նաև գոյություն չունեցող ընկերությունների կայքեր՝ տուժողներին ուղղորդելով փոխանցել իրենց հաշվեհամարներին գումարներ, տրամադրել բանկային քարտերի տվյալներ և ձևակերպել վարկեր: Արդյունքում՝ նրանք ստացել են արտասահմանյան երկրների մի շարք քաղաքացիների ֆինանսական միջոցները։
Ընդհանուր առմամբ՝ հանցավոր կազմակերպությունը առնվազն 410 մլն 853 հազար դրամի հափշտակություններ է կատարել: ՔԿ փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է։

