Վեդիում ձերբակալվել է ոչ սթափ վարորդ
Երեկ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում Արարատի մարզի պարեկները կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա՝ տեխզննում չունենալու հիմքով։
Զննման արդյունքում պարզվել է, որ Վեդի քաղաքի 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է, ինչպես նաև զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նա պարեկներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ եղել է մոխրացած հետքերով կաթուցիչ և սպիտակ բյուրեղանման զանգվածով տոպրակ։
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ավտոմեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ պարզվում են հանգամանքները։

