«Նոան» տանը վստահ առավելության հասավ չեխական ակումբի նկատմամբ
Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց չեխական «Մլադա Բոլեսլավին»։
Երևանյան ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց ու վաստակեց առաջին երեք միավորը։
58-րդ րոպեին Վիրջիլ Պինսոնի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Մատեուս Այասը։
76-րդ րոպեին փոխարինման մտած Գոնսալո Գրեգորիոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Վիրջիլ Պինսոնը, ով, ըստ SofaScore-ի, ստացավ 8.8 գնահատական, որը ամենաբարձրն էր հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների մեջ։
Երկրորդ տուրում «Նոան» արտագնա խաղում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ։