ՀայաստանՍպորտ

Երկրպագուները պատրաստ են, ֆուտբոլիստները՝ նույնպես. «Նոայի» մեկնարկային կազմը

Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ։

Երևանյան ակումբն իր կարճ պատմության ընթացքում առաջին անգամ է խաղալու եվրագավաթի եզրափակիչ փուլում։

Առաջին խաղի համար «Նոայի» պորտուգալացի մարզիչ Ռուի Մոտան ու թիմի մարզչական շտաբն ընտրել են մեկնարկային կազմը.

«Նոան» խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով. Օգնյեն Չանչարևիչ, Գուդմունդուր Թորարինսոն, Գոնսալու Սիլվա, Սերգեյ Մուրադյան, Բրայան Մենդոզա, Գուստավո Սանգարե, Յան Էտեկի, Ուլադ Օմար, Էլդեր Ֆերեյրա, Մատեուս Այաս, Վիրջիլ Պինսոն։