Ֆրանսիան և Հայաստանը կարևորել են երկու երկների միջև հարաբերությունների հետագա զարգացումը
Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան — Ֆրանսիա բազմալորորտ օրակարգին վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված քայլերը։
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և անդրադարձել Ադրբեջանի հետ նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին։ Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ պատրաստ է անվերապահ աջակցություն ցույց տալ Հայաստանին։ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ծրագրերին և այլ խնդիրներին ուղղղված հարցերում կարևորվել է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ միջազգային հանրության աջակցությունը։
Նշվում է նաև, որ Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան — ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:
Ֆրանսիայի նախագահի հետ քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հետ։
Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ Ֆրանսիան ուս — ուսի կանգնած է Հայատաստանի կողքին։