Ավելի քան 120 մարդ բողոք է ներկայացրել ռեփեր Դիդի Քոմսի դեմ
Վերջին շրջանում հանրահայտ ռեփեր Շոն Քոմսը հայտնվել է սկանդալների կենտրոնում՝ տարբեր անձանց նկատմամբ սեռական ոտնձգություններ, բռնաբարություն և սեռական շահագործում իրականացնելու համար։ Գործը ուսումնասիրող փաստաբան Թոնի Բուզբին նշել է, որ զոհերի թվում մոտ 60 տղամարդ և 60 կին կան, որոնցից առնվազն 25-ը եղել են անչափահասներ։ Բացի 120 ենթադրյալ զոհերից, նա հայտարարել է, որ իր ընկերությունն աշխատում է ևս 100 դեպքի ստուգման ուղղությամբ:
Այս տեսակի սեռական ոտնձգությունը, սեռական բռնությունը, սեռական շահագործումը երբեք չպետք է տեղի ունենա ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում։ Սա կարևոր խնդիր է, որին մենք հետամուտ կլինենք և կգտնենք բոլոր պոտենցիալ կողմերին, ովքեր քիչ թե շատ օգուտ են ստացել այս սարսափելի գործողություններից, — ասել է Բուզբին
Փաստաբանը նշել է, որ տուժածներից շատերը ենթարկվել են բռնության ինչ-որ երեկույթների ժամանակ, որոնք կազակերպված են եղել ալբոմների թողարկման, տոնական իրադարձությունների պատվին։ Նրանք նշել են, որ ռեփերն իրենց սկզբում թմրանյութով ըմպելիքներ է տվել և դրանից հետո միայն ինչ-որ գործողություններ կատարել՝ դրանք տեսանկարահանելով։
Իր հերթին ռեփերը հերքել է մեղադրանքները և ասել, որ դրանք պարզապես զրպարտություն են։ Սակայն նա ձերբակալվել է և այժմ գտնվում է դաշնային կալանքի տակ։ Դատարանը մերժել է 50 միլիոն դոլար գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Եթե փաստերը ապացուցվեն, ռեփերը կարող է ենթարկվել 15 տարի ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։