Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ ձերբակալությունը կապված է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի հետ։ Նույն գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի նախկին մարզպետի տեղակալը։ Ձերբակալվածներից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք, երեքի դեպքում՝ տնային կալանք։

Փետրվարի 4-ին Խաչիկ Գալստյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել, կոչ անելով ընդդիմադիրներին համագործակցել միմյանց հետ։